ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 4-ի առավոտյան Գորիս-Սիսիան և Շուռնուխ-Կապան ավտոճանապարհներին ձյուն է տեղացել:
Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Հաշվի առնելով որոշ մարզերում ձյան տեղումները՝ տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներով երթևեկել ձմեռային անվադողերով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն