կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-22 20:36
Հասարակություն

Վարչապետը ծածուկ այցելել է Շուռնուխ, մտել երկու տուն ու գնացել. Շուռնուխ համայնքի ղեկավար

Վարչապետը ծածուկ այցելել է Շուռնուխ, մտել երկու տուն ու գնացել. Շուռնուխ համայնքի ղեկավար

Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Նիկիոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցին: Մասնավորապես նա նշել է, որ վարչապետը ծածուկ այցելել է Շուռնուխ, մտել երկու տուն ու գնացել: 

«Շարասյան տղաներից ինձ մոտեցան, ասեցին՝ ինչի՞ չես մոտենում, ասում եմ՝ ո՞վ ա, ասում են՝ Փաշինյանն ա, հարցնում եմ՝ ո՞րն ա Փաշինյանը, ասում ա՝ որ տոպրակներով վազելով գնում ա: Սա ի՞նչ ա կոչվում», - պատմել է նա: Արշակյանը նաեւ մեկնաբանել է շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն Շուռնուխում տեղի ունեցածը կազմակերպված ակցիա է եղել: Մասնավորապես նա լրագրողներին ասել է, որ  իր գյուղի բնակիչները ցանկացել են հանդիպել վարչապետին, անվտանգության վերաբերյալ հարցեր ուղղել, որ երեխան պատուհանից թուրքին չնայի:

«Ասում է՝ իշխանությունը ժողովուրդն է, բայց շուռնուխցին ժողովուրդ չի՞: Թող ցերեկով գար, կանգներ շուռնուխցու մոտ, թուրքի ճակատին նայեր, կրկներ՝ ժողովուրդ Սյունիքն անվտանգ է», - նշել է Արշակյանը: 

Ինչ վերաբերում է Շուռնուխում կառուցվող տներին, ապա ըստ համայնքի ղեկավարի սա ձևական կողմն է ապահովում:  

«Գիտեն՝ ոչ մեկ ընդեղ չի ապրի: Առանց փորձագետ, առանց բան, բերել, թաղամաս են սարքում, ինչի՞ համար, ո՞վ ընդեղ պիտի ապրի», - նշել է գյուղապետը՝ ընդգծելով որ տվյալ հատվածն ապրելու համար բարենպաստ չէ:

Նա կարծիք է հայտնել, որ ավելի շուտ գյուղի տարհանում են կազմակերպում: