|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Թուրքիայի Հաքքարի և Աղրը նահանգներում թուրք-քրդական նոր բախում է տեղի ունեցել։
Ըստ Demokrathaber-ի՝ Աղրը նահանգի Դողուբայազեթ շրջանում բախման ժամանակ սպանվել է անվտանգության 3 աշխատակից: Քրդական կողմն ունեցել է 4 զոհ:
Նույն օրը ևս մեկ բախում է տեղի ունեցել Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանի մոտ գտնվող Հյուսիսային Իրաքի Քանիմասը շրջանում։ Քուրդ զինյալների հարձակման հետևանքով սպանվել է 1 թուրք զինվոր, 4-ն էլ վիրավորվել են: Բախման ժամանակ սպանվել է նաև Քուրդիստանի բանվորական կուսակցության 3 զինյալ: