Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունում աշխատակիցների ու ղեկավարի բազկաթոռներն ու սեղանները դասակարգված են: ՀՀԿ–ական պատգամավոր Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի ղեկավարած կառույցում նշված ապրանքները յուրահատուկ ձեւով են գնվում:
Ֆինանսների նախարարության պետական գնումների համակարգում վարչությունը 2017թ. փոփոխված գնումների պլան է ներկայացրել: Պլանի համաձայն՝ 2017 թ. գնման շրջանակային համաձայնագրեր ընթացակարգով վարչությունը նախատեսում է ղեկավարի` 689 հազար դրամ արժողությամբ մեկ սեղան գնել:
Վարչությունը, սակայն, միայն ղեկավարի սեղանով չի բավարարվի:
Այս տարի նաեւ ղեկավարի երկու թանկարժեք բազկաթոռներ կգնեն: Դրանք ձեռք բերելու համար վարչությունը 540 հազար դրամ կծախսի: Պակաս թանկարժեք չէ նաեւ խորհրդակցությունների սենյակի կահույքի գինը՝ 730 հազար դրամ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: