կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-02 09:38
Քաղաքական

Արման Սահակյանի հետ ընդհարված թեկնածուն Միհրան Պողոսյանի հովանավորյալն է. «Ժամանակ»

Արման Սահակյանի հետ ընդհարված թեկնածուն Միհրան Պողոսյանի հովանավորյալն է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին թիվ 2 ընտրատարածքում, որը ընդգրկում է Արաբկիր, Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքները, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված երկու թեկնածուների՝ Արման Սահակյանի եւ Տավրոս Գեւորգյանի միջեւ բախում է եղել: Նշենք, որ Տավրոս Գեւորգյանը, ով մինչ առաջադրվելը զբաղեցնում էր ԴԱՀԿ ապահովող ծառայության աճուրդի կազմակերպման եւ գույքի իրացման բաժնի պետի պաշտոնը եւ կոչումով արդարադատության մայոր է, ԴԱՀԿ նախկին պետ, Ավանում առաջադրված Միհրան Պողոսյանի հովանավորյալն է:

Չի բացառվում, որ Միհրան Պողոսյանը ներքաշվի նաեւ այս հակամարտության մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում