կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-05 13:51
Քաղաքական

Հովիկ Աբրահամյանն այս անգամ բարկացավ Արման Սահակյանի տեղակալի վրա

Հովիկ Աբրահամյանն այս անգամ բարկացավ Արման Սահակյանի տեղակալի վրա

Կառավարության այսօրվա նիստում Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով գույք է ամրակցվում պաշտպանության նախարարությանը: Նա նշեց, որ պաշտպանության նախարարությունը դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ վարչության տնօրինությանը հանձնված զինվորական ավանների անշարժ գույքը ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնելու խնդրանքով:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ գույք է հանձնվելու ՊՆ-ին: Մարկոսյանը պատասխանեց, որ տարածքում կա պահեստ, ճաշարան, բանջարեղենի պահեստ, թեյարան, մարզադաշտ և այլն: Նա հավելեց, որ տարածքը պետական գույքի վարչությանը հանձնվել է 2013 թվականին:

«Բա ինչի՞ եք նոր հետ հանձնում»,- հետաքրքրվեց վարչապետը:

Մարկոսյանը պատասխանեց. «Հիմնականում գնահատման աշխատանքներ էինք իրականացում»:

«Երկու տարի գնահատո՞ւմ էիք, պահեստի ի՞նչը պետք է գնահատեիք, նպատակն ի՞նչն է, մի հատ պարզ բացատրի՝ հասկանամ: Երկու տարի վերցրել եք, եթե պիտի տայիք ՊՆ-ին, ինչի՞ չէիք տալիս»,- բարկացավ Հովիկ Աբրահամյանը: