կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-07 10:50
Քաղաքական

Տնտեսական ոլորտի բյուջեի նախագիծը՝ ԱԺ-ում

Տնտեսական ոլորտի բյուջեի նախագիծը՝ ԱԺ-ում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից իրականացվող ծախսային ծրագրերի համար 2017 թվականին նախատեսվում է հատկացնել 2,937.0 մլն դրամ, իսկ 2016 թ. պետական բյուջեով հաստատվել էր 2,991.0 մլն դրամ. այսօր Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտնեց ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Ծախսերի նվազումը 2016 թ. պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ կազմում է 342.0 մլն դրամ կամ 11.4 տոկոս: Հատկացված միջոցներն ուղղվելու են հիմնականում հետևյալ ծրագրերի իրականացմանը`

«Պետական աջակցություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի կանոնադրական հիմնախնդիրների իրականացում» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 152.6 մլն դրամ` 2016 թ. հաստատված գումարի չափով:

«Զբոսաշրջության աջակցության ծառայություններ» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 100.0 մլն դրամ` 2016 թ. 188.4 մլն դրամի դիմաց: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայություններ» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 98.7 մլն դրամ` 2016 թ. հաստատված գումարի չափով:

«Պետական աջակցություն «Հայաստանի զարգացման հիմնադրամի կանոնադրական խնդիրների իրականացմանը» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 400.0 մլն դրամ` 2016 թ. 409.0 մլն դրամի դիմաց: «ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման պետական աջակցություն» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 475.0 մլն դրամ` 2016 թ. հաստատված գումարի չափով:

«2019թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կազմակերպում» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 94.9 մլն դրամ: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ոլորտների գծով 2017թ. նախատեսվում է հատկացնել 38514.8 մլն դրամ` 2016 թ. 32398.0 մլն դրամի դիմաց:

Ծախսերի աճը 2016 թ. համապատասխան ցուցանիշի նկատմամբ կազմում է 6116.8 մլն դրամ կամ 18.9%: Հատկացված միջոցներն ուղղվելու են հետևյալ ծրագրերի իրականացմանը. «Ընդերքի մասին տեղեկատվության տրամադրման ծառայություն» ծրագիր. 20.6 մլն դրամ` 2016 թ. 20.5 մլն դրամի դիմաց: Միաժամանակ էներգետիկայի ոլորտում նախատեսվում են շարունակել և իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցներով 13 ծրագրեր, որոնցից են` ՀԲ աջակցությամբ իրականացվող Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագիր. ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2017թ. ծրագրված է 3,620.6 մլն դրամ, այդ թվում՝ վարկային միջոցներ` 3,186.4 մլն դրամ, համաֆինանսավորում` 434.2 մլն դրամ:

ՎԶՄԲ աջակցությամբ իրականացվող Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագիր. ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2017թ. ծրագրված է 5,069.7 մլն դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 4,224.7 մլն դրամ, համաֆինանսավորում` 845.0 մլն դրամ:

ՎԶՄԲ աջակցությամբ իրականացվող Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման շրջանակներում Երևանի ՋԷԿ-ի ենթակայանի վերակառուցման ծրագիր. ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2017թ. ծրագրված է 1,043.0 մլն դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 672.8 մլն դրամ, համաֆինանսավորում` 370.2 մլն դրամ: ՀԲ աջակցությամբ իրականացվող էլեկտրաէներգետիկական ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր. ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2017թ. ծրագրված է 3,285.3 մլն դրամ վարկային միջոցներ:

ՌԴ աջակցությամբ իրականացվող Հայկական ԱԷԿ-ի N2 էներգաբլոկի շահագործման նախագային ժամկետի երկարացման դրամաշնորհային ծրագիր. ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2017թ. ծրագրված է 1,599.3 մլն դրամ, այդ թվում դրամաշնորհային միջոցներ` 1,562.2 մլն դրամ, համաֆինանսավորում` 37.1 մլն դրամ:

ԵՄ Հարևանութան Ներդրումային գործիքի աջակցությամբ իրականացվող «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայանների դրամաշնորհային ծրագիր. ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2017թ. ծրագրված է 995.9 մլն դրամ, այդ թվում դրամաշնորհային միջոցներ` 919.8 մլն դրամ, համաֆինանսավորում` 76.1 մլն դրամ: Տրանսպորտի և կապի ոլորտների գծով 2017 թվականին նախատեսվում է 49,806.9 մլն դրամ` 2016 թ. 57,780.6 մլն դրամի դիմաց:

Ծախսերի նվազումը 2016 թ. պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ կազմում է 7,973.7 մլն դրամ կամ 13.8 տոկոս: Նշենք, որ գալիք տարի ևս նախատեսվում է գումարներ հատկացնել Հյուսիս-հարավ միջպետական մայրուղու շինարարության համար:

Հյուսիս-հարավի շինարարական աշխատանքների իրականացման նպատակով 2017 թվականին ծրագրված է 2,401.1 մլն դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 2,028.6 մլն դրամ, համաֆինանսավորում` 372,5 մլն դրամ: Հյուսիս-հարավի տրանշ 3-ի աշխատանքների համար նախատեսված է 968.4 մլն դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 807.0 մլն դրամ, համաֆինան- սավորում` 161.4 մլն դրամ:

Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագիր (Տրանշ 3). Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2017 թվականին ծրագրված է 1,353.8 մլն դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 1,154.4 մլն դրամ, համաֆինանսավորում` 199.4 մլն դրամ:

Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման դրամաշնորհային ծրագիր (Տրանշ 3): Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2017թ. ծրագրված է 1,139.3 մլն դրամ, այդ թվում դրամաշնորհային միջոցներ` 949.4 մլն դրամ, համաֆինանսավորում` 189.9 մլն դրամ: