Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Անկախության տոնի առթիվ ՊՆ-ում կազմակերպված հրավերքին Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել: Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը ներկա են եղել, ինչն էլ քաղաքական շրջանակներին «հեռուն» գնացող եզրակացությունների առիթ է տվել:
Ասում են՝ նաեւ այնքան էլի չի համապատասխանում իրականությանը այն պնդումը, թե «Ելք»-ում արշալույսները լիովին խաղաղ են: Ճիշտ է, «Ելքը» միասնական հանդես եկավ ԵՏՄ-ից դուրս գալու հայտարարությամբ, սակայն դրանից առաջ մի ողջ գիշեր «տղերքը» նստել-բանակցել են, Նիկոլն առաջարկել է ստեղծել «Ելք» կուսակցություն, Էդմոն Մարուքյանը կտրականապես չի համաձայնել: Արամ Սարգսյանը՝ նույնպես: Ընդ որում, թիմի ներսում, 2018-ին ընդառաջ, որոշակի տարընթերցումներ կան նաեւ հետագա՝ փողոցային, թե «անփողոց» պայքարի մասով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում