|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը:
Խորհուրդը քննարկել և հաստատել է հիմնադրամի 2017 թվականի գործունեության ծրագիրը:
Զեկուցվել է, որ այն միտված է աջակցելու «Հայաստանի թվային օրակարգ» երկարաժամկետ ռազմավարական փաստաթղթի մշակմանը, դրա իրականացման գործընթացի համակարգմանը, այդ գործընթացում ներգրավված աշխատանքային ռեսուրսների պլանավորմանն ու բյուջետավորմանը, ինչպես նաև փաստաթղթից բխող՝ 2018-2020 թվականների թվայնացման ճանապարհային քարտեզի և համապատասխան գործողությունների պլանի մշակմանը:
Խորհուրդը հաստատել է նաև հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը և 2017 թվականի բյուջեն: