Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացավ «ՀԱՅ ՏԵՔ» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որը վարում էր հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Խորհրդի կազմում ներկայացված են ՏՀՏ և ԲՏ ոլորտի ներկայացուցիչներ: Հոգաբարձուների խորհրդի անդամներն են.
«ՀայՏեք» կիբերանվտանգության կենտրոն հիմնադրամը նպատակ ունի ապահովել պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծումը և դրանց կիրառումը` առավել արդյունավետ օգտագործելով զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում։ Կենտրոնի գլխավոր նպատակներից է նաև ոլորտի մասնավոր ընկերությունների և ուսումնական հաստատությունների հետ սերտ համագործակցությունը, ինչը կբարձրացնի պաշտպանական համակարգերի անխոցելիությունը կիբեռսպառնալիքներից:
Ելնելով իր առջև դրված խնդիրներից՝ Կենտրոնը ունի գործունեության չորս հիմնական ուղղություն.
Ուսումնական և որակավորման դեպարտամենտ
Դեպարտամենտը նույնականացնում և հավաստագրում է նախազորակոչային տարիքի երիտասարդների գիտելիքները՝ նրանցից լավագույններին պարտադիր զինվորական ծառայության ընթացքում հատուկ աշխատանքների և բարձր տեխնոլոգիական լուծումների մշակման մեջ ներգրավելու նպատակով:
Լուծումների մշակման դեպարտամենտ
Լուծումների մշակման դեպարտամենտը զբաղվում է ՀՀ պաշտպանական համակարգում հատուկ բարձր տեխնոլոգիական նախագծերի իրականացմամբ, տեխնիկական առաջադրանքների մշակմամբ և փորձաքննությամբ:
Կիբերանվտանգության դեպարտամենտ
Կիբերանվտանգության դեպարտամենտը հանդես է գալիս որպես հարթակ կիբերանվտանգության խնդիրների բացահայտման և լուծումների մշակման, ինչպես նաև մասնագետների ուսուցման և վերապատրաստման համար:
Ինկուբացիոն դեպարտամենտ
Կենտրոնի շրջանակում հիմնվել է ռազմական ինկուբատոր, որտեղ մասնավոր թիմեր և ընկերություններ իրենցգործունեությունն են ծավալում: Նրանք ներգրավվում են պաշտպանական ոլորտի խնդիրների լուծման գործում, ինչպես նաև ձեռք բերված փորձը կիրառում քաղաքացիական խնդիրների լուծումներ մշակելու համար։
Կենտրոնը սերտորեն համագործակցելու է տեխնոլոգիական ոլորտի մասնավոր ընկերությունների և ուսումնական հաստատությունների հետ՝ դրանց ներգրավելով կենտրոնի կառավարման և խնդիրների իրականացման գործընթացում։
Կենտրոնը դառնալու է ՀՀ պաշտպանության նախարարության, մասնավոր հատվածի և գիտակրթական ոլորտների միջև արդյունավետ համագործակցության առանցքային հարթակը։