|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
Խորհուրդը հաստատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի և «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՓՄՁ ԶԱԿ) նորանշանակ գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանի թեկնածությունները որպես FREDA-ի հոգաբարձուների խորհրդի անդամներ, ինչպես նաև հիմնադրամի կանոնադրության մեջ առաջարկվող համապատասխան փոփոխությունները և լրացումները:
Նիստում հաստատվել են նաև հիմնադրամի 2015 թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպության ներկայացրած ֆինանսական հաշվետվությունները և անկախ աուդիտորական եզրակացությունը, ինչպես նաև FREDA-ի կողմից հրապարակվող և ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացվող հաշվետվության նախագծի եզրակացությունը: Մեկ այլ հարցով հոգաբարձուների խորհուրդը քննարկել և հաստատել է FREDA-ի ներդրումային ուղեցույցի վերջնական տարբերակը: