կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-04 14:30
Հասարակություն

Նախատեսվում է Լիբանան գործուղել հայկական 2 խաղաղապահ դասակ

Նախատեսվում է Լիբանան գործուղել հայկական 2 խաղաղապահ դասակ
Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության հրամանատար երկիր հանդիսացող Իտալիան պաշտոնապես դիմել է Հայաստանին` առաքելության կազմում հայկական զորախումբ ընդգրկելու առաջարկությամբ, որը պետք է իրականացնի առաքելության կենտրոնակայանի անվտանգության ապահովման գործառույթներ:
Այս պահին ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության կազմում հայկական զորախումբ ընդգրկելու վերաբերյալ ընթանում են բանակցություններ ՄԱԿ-ի և Իտալիայի ՊՆ-ի հետ զորախմբի կառուցվածքի, տեղակայման վայրի, խնդիրների, թիկունքային ու տեխնիկական ապահովման և այլ խնդիրների շուրջ:
Բանակցությունների նպատակով հաջորդ շաբաթ Հռոմ  կմեկնի ՀՀ ՊՆ մասնագիտական աշխատանքային խումբը, որին կհաջորդի ՀՀ ԶՈւ ԳՇ պետի այցը Իտալիա: Նախատեսվում է, որ արդեն այս տարվա ընթացքում Լիբանան կգործուղվի  հայկական 2 խաղաղապահ դասակ:

2012 թվականից Լիբանանում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության կազմում ներգրավված է ՀՀ ԶՈւ մեկ սպա: 
Ի դեպ, Մալիում իրականացվող ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունում ներգրավվելու առաջարկ ՄԱԿ-ի կողմից նույնպես ստացվել է և որոշում է կայացվել այս փուլում բանակցել առաքելությանը միայն հայ ռազմական դիտորդներ տրամադրելու շուրջ: