|
Փոխարժեքներ
18 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.41 |
| EUR | ⚊ | € 395.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.3806 |
| GBP | ⚊ | £ 474.73 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ իշխանությունը վերջին 35 տարում առաջին անգամ գաղտնազերծել են B94 միջուկային ավիառումբի մշակման մասին, ինչը, ենթադրաբար, նախատեսված է ստորգետնյա խորը բունկերները ոչնչացնելու համար։ Այս մասին գրում է «РИА Новости»-ն՝ հղում անելով «War Zone» հարթակին։
«Սենատի հատկացումների հանձնաժողովը տասնամյակների ընթացքում առաջին անգամ բացահայտել է բոլորովին նոր նշանակության ազատ անկման միջուկային ավիառումբ։ Թե կոնկրետ ինչպիսին կլինի B94 ռումբը, դեռ պետք է հետազոտվի»,- նշում է հարթակը։
Պարբերականի գնահատմամբ՝ նման ռումբի մշակումը պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ հակառակորդները տարերայնորեն գետնի տակ են տեղափոխում ռազմական և միջուկային առանցքային օբյեկտները։