կարևոր
337 դիտում, 8 րոպե առաջ - 2026-11-18 18:21
Հասարակություն

«Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանnւթյան կատարման մեջ կասկածվող Հարություն Սահակյանը հանձնվել է ՀՀ-ին

«Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանnւթյան կատարման մեջ կասկածվող Հարություն Սահակյանը հանձնվել է ՀՀ-ին

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Հ.Ս.-ին հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին:

Հ.Ս.-ն մեղադրվում է մի խումբ անձանց կողմից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն, մի խումբ անձանց կողմից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն և ակոսափող հրազենի փամփուշտներ ձեռք բերելու և պահելու համար:

Գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Հ.Ս.-ի տեղափոխումը Երևան: