կարևոր
304 դիտում, 10 րոպե առաջ - 2026-11-18 18:17
Քաղաքական

Յոհան Վադեֆուլի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Յոհան Վադեֆուլի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի և ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

Յոհան Վադեֆուլը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում: