|
Փոխարժեքներ
18 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.41 |
| EUR | ⚊ | € 395.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.3806 |
| GBP | ⚊ | £ 474.73 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ամերիկյան առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, նոյեմբերի 19-ին Բեռլինում Ուկրաինայի և եվրոպական մի շարք երկրների ներկայացուցիչների հետ կքննարկեն ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ առաջիկա բազմակողմ բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
ԱՄՆ պաշտոնյաներից մեկի տեղեկություններով՝ քննարկման օրակարգում կլինեն բազմակողմ բանակցությունների հաջորդ փուլի նախապատրաստությունը, Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, ինչպես նաև երկրի տնտեսական վերականգնման համապարփակ ծրագիրը։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի են ունեցել Աբու Դաբիում՝ նոյեմբերի 10-11-ին։
Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորող նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ բանակցությունների ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների լայնածավալ փոխանակման շուրջ։