|
Փոխարժեքներ
18 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 396.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.3703 |
| GBP | ⚊ | £ 475.51 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտնում է․ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2026թ․ արտադրական ծրագրերով նախատեսված պլանային պրոֆիլակտիկ և նորոգման աշխատանքներն իրականացվել են ամբողջական ծավալով և հաստատված ժամանակացույցի համաձայն, հանրապետության գազամատակարարման համակարգը պատրաստ է աշուն-ձմեռ 2026–2027 թթ. ժամանակահատվածին։
Գազափոխադրման համակարգ Ամբողջական ծավալով ավարտված են «Ղազախ-Երևան» 700 մմ տրամագծով մայրուղային գազատարի և «Մարալիկ-Կարմրաշեն» 500 մմ տրամագծով մայրուղային գազատարի կապիտալ նորոգման աշխատանքները:
Իրականացվել է հակակոռոզիոն մեկուսիչ ծածկույթի փոխարինում և հատվածների նորոգում՝ խողովակների փոխարինմամբ։ Մայրուղային գազատարների նորոգված հատվածների ընդհանուր երկարությունը կազմել է շուրջ 37 կմ։
Իրականացվել է թվով 6 փականային հանգույցների կապիտալ նորոգում՝ «Մեղրի-Քաջարան», «Ղազախ-Երևան», «Սևան-Ջրաբեր», «Վանաձոր-Ալավերդի» և «Մարալիկ-Կարմրաշեն» մայրուղային գազատարների վրա։
Ներկայում ընթանում են նշված փականային հանգույցներում հեռակառավարման համակարգերի ներդրման աշխատանքներ։
Ավարտված են «Վանաձոր-1», «Արարատ», «Մեղրուտ», «Սարուխան» և «Այգուտ» գազաբաշխիչ կայանների տեխնոլոգիական սարքավորումների համալիր նորոգման աշխատանքները։
Աբովյանի ԳՍՊԿ-ում բնական գազի ներմղման աշխատանքներն ավարտվել են հաստատված ժամանակացույցի համաձայն։
Անհրաժեշտ ծավալով պահեստավորված գազի օպերատիվ պաշարը ձմեռային ժամանակահատվածում պիկային անհավասարությունների պայմաններումհուսալի և անխափան գազամատակարարման ապահովման հիմնական գործոններից է։
Գազաբաշխման համակարգ Իրականացվել է գազաբաշխիչ ցանցի միջին և ցածր ճնշման գազատարների կապիտալ նորոգում Երևան քաղաքում, ինչպես նաև Շիրակի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի մարզերի ավելի քան 40 բնակավայրերում։
Գազատարների նորոգված հատվածների ընդհանուր երկարությունը կազմել է շուրջ 173 կմ։ Հայաստանի ամբողջ տարածքում 2026թ․ ընթացքում իրականացվել է նաև թվով 200 ՊԳԿԿ-ների կապիտալ նորոգում (փոխարինում)։ Ըստ հաստատված ժամանակացույցերի՝ գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի (ԳԳՄ) մասնագետների կողմից կատարվել է շուրջ 810 կմ ընդհանուր երկարությամբ ստորգետնյա մետաղական գազատարների գործիքային ստուգում։
Ստացված տվյալների հիման վրա «Ինժեներատեխնիկական կենտրոն» մասնաճյուղի Ախտորոշիչ հետազոտման ծառայությունն իրականացրել է ավելի քան 66 կմ ընդհանուր երկարությամբ ստորգետնյա մետաղական գազատարների համալիր ախտորոշում»։