կարևոր
367 դիտում, 20 րոպե առաջ - 2026-11-18 21:12
Աշխարհ

Պուտին-Թրամփ-Սի Ծինփին եռակողմ հանդիպման պատվիրակությունների կազմն արդեն համաձայնեցված է

Պուտին-Թրամփ-Սի Ծինփին եռակողմ հանդիպման պատվիրակությունների կազմն արդեն համաձայնեցված է

Վաղը կայանալիք Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպմանը մասնակցող պատվիրակությունների կազմն արդեն համաձայնեցված է։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նրա խոսքով՝ Պուտինի և Թրամփի առանձին հանդիպմանը ևս կմասնակցեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի մի քանի ներկայացուցիչներ։

Հիշեցնենք՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին Դոնալդ Թրամփը, Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը կարճատև շփում են ունեցել։