|
Փոխարժեքներ
18 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.41 |
| EUR | ⚊ | € 395.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.3806 |
| GBP | ⚊ | £ 474.73 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է․
««Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ լինելու է»։ Այս արտահայտությունն անում է հայկական դիվանագիտության ղեկավարը, արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը։
Միշտ եղել եմ այն համոզումին, որ արտաքին գործերի նախարարներին ամենաբնորոշ գիծը քաղաքական խոսքի հղկվածությունն ու եթե կուզեք՝ անգամ նրբագեղությունը։ Ավելին, քան օրինակ նախագահների կամ վարչապետների դեպքում։
Արարատ Միրզոյանին հաջողվում է Հայաստանում այս նշձողն իջեցնել թերեւս ամեն հանրային ելույթի ժամանակ։ Մյուս կողմից, Միրզոյանը այսպես ասած «եվրոպական թրենդի» պաշտոնյա է։ Իսկ, երբ տեսնում ենք, թե այսօր ովքեր են եվրոպական առաջատար երկրների, կամ հենց ԵՄ արտաքին քաղաքական, դիվանագիտական ոլորտների պատասխանատուները, այլեւս զարմանալ պետք չէ, որ Հայաստանի ԱԳ նախարարը կարող է աչքի ընկնել այդպիսի ոճով։
Միայն թե, երբ «հեղափոխական» Արարատ Միրզոյանը ծուխ էր արձակում խորհրդարանի դահլիճի այն ամբիոնից, որտեղ հիմա նախարարի կարգավիճակով այդօրինակ խոսույթով է դիմում ընդդիմությանը, բոլորովին չէր ասում, թե պատրաստվում են խաղաղություն հաստատել պատերազմում պարտության, հազարավոր զոհերի ու Արցախի հայաթափման ու Ադրբեջանի կազմում ճանաչելու գնով»։