|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Սեպտեմբերի 16-ին, ժամը 18:00-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի Մասիս գյուղում՝ գյուղապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազի խողովակին. տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մասիս գյուղի Արտաշատյան խճուղում` գյուղապետարանի մոտակայքում, «BMW» մակնիշի 34 NT 596 (վարորդ՝ 1993 թ. ծնված Գ. Ս.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին, ինչի հետևանքով գազատար խողովակաշարը շրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և խողովակաշարը հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից: