|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Տեղեկացրել էինք, որ երեկ գիշերն Էջմիածնում կրակոցներ են հնչել: Կրակոցների հետևանքով երկու մարդ էր սպանվել:
Yerkir.am-ի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Էջմիածնի Անդրանիկի փողոցում, սպանվածներից երկուսն էլ Արմավիրի բնակիչներ են:
Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ արդեն իսկ հայտնի է սպանվածների ինքնությունը. սպանվել են 1973 թ. ծնված Կարեն Դավթյանը /ուղևորը/ և 1981 թ. ծնված Լևոն Ավետիսյանը /մեքենայի վարորդը/:
Հիշեցնենք, որ, ArmLur.am-ի տեղեկություններով, սպանվածներից մեկը քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի ընկերն է, մյուսը` վերջինիս մտերիմներից մեկը: