Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հունիսի 12-ին` ժամը 12.10-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ` 1983 թ. ծնված Հայկ Կ.-ն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց բարձրացել է կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա: Կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին` Հայկ Կ.-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել տեղում ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ: Կան վիրավոր ոստիկաններ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Հայկ Կ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ատրճանակն առգրավվել է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:
Yerkir.am-ին հայտնի դարձավ, որ կրակոցների արդյունքում լուրջ վնասվել է ոստիկաններից մեկի ականջը, մի գնդակ էլ դիպել է կին ոստիկաններից մեկի բազկին: Նրանց այս պահին բուժօգնություն է տրամադրվում: Դեպքի ականատեսները, սակայն, yerkir.am-ին հայտնեցին, որ իրենք հակված են կարծելու, որ դա միտումնավոր է արվել, որպեսզի հետագայում պատճառ լինի, որ շատ մարդկանց թույլ չտան ներկա գտնվել նիստերին: Դեպքի վայրում աշխատում են քննիչներ և փորձագետներ: Լուսանկարում ներկայացված են այն գնդակները, որոնցով քաղաքացին վնասել է ոստիկաններին: