Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
ՀՀ ոստիկանությունն անդրադարձել է երեկ երեկոյան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպին: Yerkir.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ ժամը 23.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում կրակում են: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.50-ին Կ. ՈՒլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում անհայտ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ մի քաղաքացի ատրճանակից մի քանի անգամ կրակել է օդ, ինչից հետո վիճաբանողները դիմել են փախուստի:
Ոստիկանությունը պարզել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող քաղաքացու ինքնությունը: Այժմ օպերատիվ հետախուզական, քննչական գործողություններ են տարվում նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նշենք, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի ատրճանակի 3 պարկուճ և 1 գնդակ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ shamshyan.com-ին հավաքվածները պատմել են, որ կրակոցներն արձակել է Երևանի քաղաքապետի խորհրդական, Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանի որդին: