Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Շինշիլաբույծների հայկական ընկերակցությունը 2 օր անընդմեջ կազմակերպել է դասընթացներ այս ոլորտով զբաղվողների ու հետաքրքվողների համար:
Ընկերակցության համոզմունքով` այս ոլորտը Հայաստանում զարգանալու և կայանալու մեծ հնարավորություններ ունի, և այժմ ժամանակն է սկսել ավելի արհեստավարժ ձևով մոտենալ դրան: Սա գյուղատնտեսության և անասանապահության այն ճյուղն է, որը դինամիկ զարգացում է ապրում, և անհրաժեշտ է անընդհատ թարմացնել գիտելիքները, վերապատրաստվել, փոխանակել փորձը և փորձի փոխանակման գործնական հնարավորություն ստեղծել շինշիլաբույծների համար, ինչով և զբաղված է ընկերակցությունը:
Ընկերակցության կողմից այս 6 ամիսների ընթացքում շուրջ 40 գործընկեր մինիֆերմաներ են հիմնվել Հայաստանի գրեթե բոլոր մարզերում: Նրանք կարծում են, որ սա ընտանեկան բիզնեսի լավագույն օրինակ է, որը կարող է տարածվել Հայաստանի քաղաքներում և գյուղերում: Այս գործով զբաղվելը կապահովի մեկ ընտանիքի զբաղվածության աստիճանը` նրան տալով ամսական կայուն եկամուտ` ձագերի երաշխավորված մթերման տեսքով: Այս կետը, ի դեպ, պայմանագրի պարտադիր պայմանն է:
Հատկանշական է, որ այս բիզնեսը չի ենթադրում մեծ ներդրում և ընթացիկ ծախսեր: Ընկերակցության մասնագետ-անասնաբույծի խոսքով` ծախսերի մեջ պետք է հաշվարկել տարածքի կահավորումը և հիգիենիկ վիճակին բերելը, տարածքում օդի ջերմաստիճանի ջերմացում-սառեցում ապահովելը ողջ տարվա ընթացքում /20-24 ջերմաստիճան/, օդափոխության ապահովումը, վանդակների կառուցումը, թեփի, կերի և լոգանքի ավազի, ամսական կտրվածքով, ձեռք բերումը:
Ընկերակցության նախագահ Ն. Վարդանյանի խոսքով` իրենք համագործակցում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ, պարբերական հանդիպումների ընթացքում նախարարի և համապատասխան մասնագետների հետ քննարկում առկա խնդիրները, համատեղ լուծումներ գտնում և նախանշում այս ոլորտի զարգացման հեռանկարները:
Դասընթացներին մասնակցող ընկերակցության գործընկեր 40 շինշիլաբույծի տրվել են ընկերակցության անդամակցության քարտեր, տեղի է ունեցել հերթական վերապատրաստումն ու փորձի փոխանակումը Ռուսաստանում տարիների փորձ ունեցող` որակավորված շինշիլաբույծ մասնագետի հետ: