|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Հայտնել էինք, որ սեպտեմբերի 1-ին` ժամը 10:26-ին, ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ տրանսպորտի նախարարությունում ռումբ կա տեղադրված:
Այս պահին դեպքի վայր մեկնած փրկարարներն ու ոստիկանները շարունակում են աշխատանքները: Կատարվել է աշխատակիցների տարհանում:
Նախարարության գլխավոր մասնագետներից Գոռ Մարգարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տարհանումը սկսվել է ժամը 10:30-11:00 սահմաններում: Նրա խոսքով` աշխատակիցների շրջանում խուճապ չի եղել:
Ականատեսների վկայությամբ` այս պահին ձերբակալված է ահազանգողը, ով նախարարության նախկին աշխատակից է:
Yerkir.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվական բաժինը, սակայն, այս տեղեկությունը չհաստատեց: «Այս պահին աշխատում են մարդիկ, ավելի չենք կարող ասել»,- ասացին ոստիկանությունից: