կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-29 21:30
Հասարակություն

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը նոր շենք կունենա

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը նոր շենք կունենա

Կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգում ընդգրկված է որոշում հողամասի և անշարժ գույքի փոխանակության մասին` ըստ որի հանձնարարվում է քաղաքաշինության կոմիտեի նախագահին կազմակերպել  ք.Երևան, Կենտրոն վարչական շրջանի Ամիրյան փողոց 26 հասցեում գտնվող շինությունների սպասարկման համար Հայաստանի Հանրապետության 782316/897710 և մասնավոր երեք անձանց ընդհանուր 11538/89771 բաժիններով ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող 0.591926 հա հողամասից՝ շինություններից ազատ 0.100698 հա (հավելված 1) և միայն պետական սեփականություն հանդիսացող տարածքներով զբաղեցված 0.095569 հա (հավելված 2) հողամասերի առանձնացնումը որպես պետական սեփականություն, կնքելով մասնավոր անձանց հետ բաժանվող հողամասերի և ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող այլ գույքերի նկատմամբ բաժինները սահմանելու մասին պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ չափագրման, հասցեավորման և պայմանագրերի նոտարական վավերացման և ծագող իրավունքների գրանցման ծախսերը ենթակա են իրականացման  «ՋԻ ԵՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» ՍՊ ընկերության հաշվին:

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում Ամիրյան փողոցի  76-80, Փ. Բուզանդի փողոցի 103-105 հասցեներով սահմանափակվածտարածքի նկատմամբ ՀՀ կառավարության 25.01.2007թ. 108-Ն  ճանաչվել էր բացառիկ՝ գերակա հանրային շահ և կառուցապատող էր ճանաչվել «Լիդեր Մոբիլ»ՍՊ ընկերությունը: Ընկերության կողմից իրականացվել էր մասնակի իրացման աշխատանքներ, սակայն քաղաքաշինական ծրագրի իրականացումը նշված ընկերության կողմից ձախողվեց և «Լիդեր Մոբիլ»ՍՊ ընկերությունը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ԵԿԴ/0064/04/13 վճռով ճանաչվեց սնանկ:

     Նշված տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 4875.5 քմ, որը ծանրաբեռնված է երրորդ անձանց պատկանող անշարժ գույքերով:

     Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջան, Ամիրյան 26 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցման համար նախատեսված տարածքը կազմում է 1278.07  քմ, որից 1006.98 քմ մակերեսը հանդիսանում է պետական և երեք մասնավոր  անձանց ընդհանուր բաժնային սեփականություն սեփականություն, իսկ 271.09 քմ մակերեսով հողամասը հանդիսանում Երևան համայնքի սեփականություն:

         Ներկայացված որոշուման ընդունումը պայմանավորված է Երևանի Կենտրոն վարչական շրջանում 1278.07 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքում նոր բազմաբնակարան շենքի կառուցմամբ, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում 955.69 քմ հողամասի վրա Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հին շենքը ապամոնտաժելու և նոր շենքի կառուցմամբ (Ծրագրի 1-ին փուլ), ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից համապատասխան որոշման ընդունման դեպքում՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում նախկին ձեռք բերող «Լիդեր Մոբիլ» ՍՊԸ-ի չիրականացրած քաղաքաշինական ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ՝ հասարակության և պետության կարիքների համար  տարածքի իրացմամբ և Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցին հարակից տարածքի բարեկարգմամբ (Ծրագրի 2-րդ փուլ):

Ծրագրի 1-ին փուլով նախատեսվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցին հարակից, 1278.07 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքում կառուցել բազմաբնակարան շենք, ինչպես նաև մոտ 955.69 քմ, հողամասի վրա ապամոնտաժել առկա շենքը և կառուցել թատրոնի նոր շենք:

Ծրագրի 2-րդ փուլով նախատեսվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում նախկին ձեռք բերող «Լիդեր Մոբիլ»ՍՊԸ-ի չիրականացրած քաղաքաշինական ծրագրի իրականացում՝ հասարակության և պետության կարիքների համար տարածքի իրացում և նոր բազմաբնակարան շենքերի կառուցում, Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցին հարակից տարածքի բարեկարգում: