կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-11-04 14:39
Արցախ

Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտն Արցախում մասնաճյուղ ունի

Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտն Արցախում մասնաճյուղ ունի

Շուշիում բացվել է Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի մասնաճյուղը։ Առաջարկը ԼՂՀ կառավարությանն էր։

 

Մասնաճյուղի դասերն անցկացվում են Շուշիում գործող «Նարեկացի» արվեստի կենտրոնում։ Ներկայումս մասնաճյուղն ունի 12 ուսանող, որոնց ուսումն անվճար է։  Այստեղ դասավանդում են Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ու հանրապետությունում գործող համալսարանների դասախոսները:

 

Օրերս 3-օրյա ուսուցողական ծրագրով Արցախում էր աշխարհահռչակ դերասանուհի Նորա Արմանին, ով վարպետության դասեր էր անցկացնում նորաբաց մասնաճյուղում. տեղեկացնում է Արցախի հանրային հեռուստատեսությունը։