Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեկ Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում գտնվող Conrad հյուրանոցում սպանվել է թուրք հայտնի հաղորդավար Վաթան Շաշմազը:
Ըստ Sabah-ի՝ Շաշմազը սպանվել է նախկին սիրեցյալի՝ 54-ամյա Ֆիլիզ Աքերի կողմից, ով 4 անգամ կրակել է նրա թիկունքին, ապա՝ նույն ատրճանակով ինքնասպան եղել:
Որպես սպանության դրդապատճառ` շրջանառվում է այն վարկածը, որ նախկին թոփ մոդել և դերասանուհի Ֆիլիզ Աքերը անպատասխան զգացմունքներ է ունեցել Շաշմազի նկատմամբ: Հայտնի է դարձել, որ Աքերը մի քանի անգամ սպառնացել է սպանել Շաշմազին, եթե վերջինս չբաժանվի կնոջից ու չամուսնանա իր հետ: Ըստ մի շարք ԶԼՄ-ների՝ Աքերը սպանել է Շաշմազին այն բանից հետո, երբ իմացել է Շաշմազի կնոջ հղիության մասին:
Ուշագրավ է նաև այն փաստը, որ նախկին թոփ մոդելի նախկին սիրեկանը նույնպես սպանվել է: