կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-18 10:10
Հասարակություն

Այրված ավտոմեքենայում հայտնաբերված պայմանագրային զինծառայողին սպանել է ծառայակիցը

Այրված ավտոմեքենայում հայտնաբերված պայմանագրային զինծառայողին սպանել է ծառայակիցը

Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն բերման են ենթարկել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ` 37-ամյա Արթուր Լալայանին:

Shamshyan.com-ի տեղեկություններով` նա կասկածվում է 32-ամյա համագյուղացի` պայմանագրային զինծառայող Վարդան Գրիգորյանին առանձնակի դաժանությամբ սպանելու և դին այրելու մեջ:

Ա. Լալայանը կատարված հանցագործության մասին, անհերքելի ապացույցների ճնշման տակ, որոշ մանրամասներ է պատմել իրավապահներին:

«Նա իր զոհի հետ սպանությունից ժամեր առաջ ինչ-որ խնջույքի մասնակցելիս են եղել: Խնջույքից հետո վերադառնալով տուն՝ նա ճանապարհին մի քանի շիշ գարեջուր և քաբաբ է գնել, այնուհետև իր զոհի մեքենայով ուղևորվել Ներքին Կարմիրգյոււղ, որտեղ էլ ինչ-որ ընտանեկան հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ա. Լալայանը բռունցքի բազմաթիվ հարվածներ է հասցրել Վ. Գրիգորյանին, այնուհետև ավտոմեքենայից դուրս է հանել իր զոհին, արդեն հարվածները շարունակել դրսում, որից հետո նրան դրել է ավտոմեքենայի մեջ և ավտոմեքենան հրելով՝ գլորել զառիթափից և արդեն իջնելով զառիթափ՝ հրկիզել է մեքենան, մտածելով որ մարդիկ կիմանան, որ Վ. Գրիգորյանը վթարի է ենթարկվել, ինչի պատճառով էլ առաջացել է հրդեհ, ինչն էլ ավարտվել է ողբերգությամբ:

Ա. Լալայանը, ով նույնպես պայմանագրային զինծառայող է, ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին, դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ամբողջովին մոխրակույտի վերածված ВАЗ 2106 մակնիշի 64 ՕՍ 769 համարանիշի ավտոմեքենայում հայտնաբերվել էր նույն գյուղի բնակիչ՝ 32-ամյա Վարդան Գրիգորյանի մոխրացած դին»,- կարդում ենք կայքում։