|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի ընկերներ, Խոսրովի անտառ պետական արգելոցի իրավիճակով մտահոգ քաղաքացիներ. արձագանքելով ձեր մտահոգություններին և առաջարկություններին արգելոցում հրդեհաշիջման աշխատանքներին օգնություն ցուցաբերելու համար հայտնում ենք, որ արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը տեղեկացրել է , որ ներկայում կամավորականների օգնության կարիքը չկա, տեղայնացված օջախները մարելու համար մասնագետների ուժերը լիովին բավարար են, աշխատանքները արտակարգ իրավիճակների և բնապահպանության նախարարությունները համակարգված իրականացնում են: Շնորհակալություն աջակցության պատրաստակամության և այս օրերին ցուցաբերած օժանդակության համար»: