| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն այցելել է ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնտեսական հատվածում գտնվող Հայ մարմնակրթական ընդհանուր միության /ՀՄԸՄ/ սկաուտական կազմակերպության ճամբարակայան, որտեղ հանդիպել է ճամբարում ակտիվ հանգիստ անցկացնող պատանիներին և երիտասարդներին: Սկաուտները բանակումի ընթացքում զբաղվել են արգելոցի հարակից տարածքների, մասնավորապես գետի մաքրման աշխատանքներով, գետի վրա կառուցել են կամուրջ, ինչպես նաև օգնել` արգելոցի անձնակազմին տնտեսական աշխատանքներում:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի և ՀՄԸՄ-ի միջև ստորագրվել է հուշագիր, որի համաձայն արգելոցի տնտեսական գոտում հնարավոր կլինի ամառային բանակումները դարձնել ամենամյա:
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ.Հակոբյանը ճամբարակայանում ծանոթացել է սկաուտների առօրյային: Ծավալված զրույցի ժամանակ արծարծվել են շրջակա միջավայրի պահպանության հարցում հասարակության` հատկապես մատաղ սերնդի առաքելության հարցերը:
«Հայրենի բնությունը սիրելու և բնության կարևորությունը գիտակցելու համար հարկավոր է խորապես ճանաչել այն: Իսկ սեփական բնության ճանաչողության գործում իր զգալի դերն ունի էկոկրթությունն ու դաստիարակությունը: Երիտասարդների համար կրթական և կարողությունների զարգացման նմանատիպ ծրագրերը կխթանեն էկոլոգիական գիտելիքների յուրացմանը բնության գրկում` բնության հետ անմիջական շփման միջոցով: Այն կօգնի զարգացնելու դպրոցական էկոլոգիական կրթությունը և կնպաստի էկոլոգիական գիտակցության ձևավորմանը, ինչպես նաև կիրառական գիտելիքների ձեռքբերման հնարավորությունների ստեղծմանը» - իր խոսքում նշել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը: