| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ժամանակի» տեղեկություններով, ամանորյա տոներից առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ուղղաթիռով որսի է գնացել Խոսրովի արգելոց։
Թերթի հետ հեռախոսազրույցում Գ. Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը, սակայն, հերքել է լուրը։ Բայց թերթի աղբյուրների փոխանցմամբ, Ծառուկյանը Նոր տարին Ֆրանսիայի Նիցցա քաղաքում անցկացնելուց առաջ որոշել է նախ ուղղաթիռով որսի գնալ։
Նման դեպքերում ՀՀ-ում ուղղաթիռ կարող են տրամադրել պաշտպանության նախարարությունը եւ ՀՀ Քաղաքացիական ավիացիան։
Փորձել են ճշտել, թե Գ. Ծառուկյանն այս գերատեսչություններից որ մեկի՞ց է ստացել ուղղաթիռը։ Քաղավիացիայից պատասխանել են, որ իրենք չունեն, իսկ ՊՆ-ից էլ պատասխանել են, որ նման դեպք չի եղել։
Սակայն չի բացառվում, որ ուղղաթիռը այս երկու գերատեսչություններից մեկից վերցվել է ոչ լեգալ կերպով։ Չէ՞ որ Խոսրովի արգելոցում որսն արգելված է։ Իսկ թե ում հետ է որսի գնացել ԲՀԿ ղեկավարը կամ ինչ է որսացել՝ թերթին չի հաջողվել պարզել: