Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օգոստոսի 10-ի դրությամբ ՀՀ մարզպետարանների և մասնավոր ներդրողների կողմից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարութուն է ներկայացվել մարզային ներդրումային 170 ծրագրի հայտ, որից ՀՀ վարչապետի մոտ քննարկվել է 108 ծրագիր և հավանության է արժանացել 58-ը:
Արդեն իսկ հաստատվել և ֆինանսավորում է ստացել Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերից ստացված 14 ներդրումային ծրագիր:
Ֆինանսավորված ներդրումային ծրագրերն են՝
ՀՀ Լոռու մարզ, Այրում համայնք, Անասնապահության զարգացման ծրագիր,
ՀՀ Լոռու մարզ, Վանաձոր համայնք, Պահածոների արտադրություն,
ՀՀ Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնք, Շինշիլաբուծություն,
ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, Պանրի արտադրություն,
ՀՀ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ժամանակակից տեխնոլոգիաներով բազմաբերք ելակի արտադրություն,
ՀՀ Տավուշի մարզ, Կոթի համայնք, Պահածոների արտադրամաս,
ՀՀ Արագածոտնի մարզ, Աշտարակ համայնք, Մետաղի հղկումից և մշակումից պատրաստվող իրերի արտադրության հիմնում,
ՀՀ Արմավիրի մարզ, Հացիկ համայնք, Պտղասառնարանի վերագործարկում,
ՀՀ Արմավիրի մարզ, Հայթաղ համայնք, Բազմաբերք ելակի արտադրություն,
ՀՀ Արմավիրի մարզ, Քարակերտ համայնք, Այգեգործական տնտեսություն /խաղողի և ծիրանի այգիներ/,
ՀՀ Վայոց ձորի մարզ, Գոմք համայնք, Տուրիստական հնարավորությունների ընդլայնման ներդրումային ծրագիր,
ՀՀ Վայոց ձորի մարզ, Գողթանիկ համայնք, Այծի պանրի արտադրություն,
ՀՀ Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք, Չրի արտադրություն,
ՀՀ Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, Այգեգործության զարգացման ծրագիր:
ՀՀ մարզպետարանների, այլ գերատեսչությունների և ներդրողների կողմից շարունակվում են նախարարություն ներկայացվել ներդրումային ծրագրերի հայտեր, ներկայումս ընթանում են այդ ծրագրերի ուսումնասիրության աշխատանքները: Ծրագրային առաջարկները հիմնականում վերաբերում են գյուղատնտեսական մթերքի վերամշակմանը, զբոսաշրջության զարգացմանը, հանքարդյունաբերությանը, վերականգնվող էներգիայի արտադրությանը, անասնապահությանը, մետաղագործությանը, մեքենատրակտորային կայանների ստեղծմանը ,թեթև արդյունաբերության զարգացմանը: