կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-23 18:17
Տնտեսական

Մարզային ներդրումային 10 ծրագրերը հաստատված են, նաև հստակ են ֆինանսական աղբյուրները. Դավիթ Լոքյան

Մարզային ներդրումային 10 ծրագրերը հաստատված են, նաև հստակ են ֆինանսական աղբյուրները. Դավիթ Լոքյան

Մի քանի օր առաջ 6 մարզերից հավանության արժանացած 11 ներդրումային ծրագիր ներկայացրած գործարարների հետ կառավարությունում  կայացած հանդիպման ժամանակ քննարկվեցին  դրանց հետագա իրականացմանը վերաբերող հարցեր: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր բացել է փակագծերը և տեղեկացրել, որ  10 ծրագրերի ֆինանսավորման հետ կապված արդեն հստակ որոշումներ են կայացվել:

«10 ծրագրերը հաստատված են և   ֆինանսական աղբյուրները հստակ են, ձեռնարկատերերը փորձում են 1-2 շաբաթվա ընթացքում ստանալ համապատասխան միջոցները: Բացի դրանից նաև 12 համայնքապետերի հետ վարչապետի մոտ քննարկել ենք  արտադրական ուղղվածության բազմաթիվ ծրագրերը և վարչապետի գլխավորությամբ քննարկման արդյունքում որոշում է կայացվել այդ համայնքներին ուղղակի միջոցներ հատկացնել համայնք-պետություն համագործակցությամբ ծրագրերը ընթացքի մեջ դնելու համար»

Այս մասին նախարարն ասել է   «Մարտահրավերներից՝ հնարավորություններ» խորագրով երկօրյա համաժողովում լրագրողների բացման ժամանակ, տեղեկացրել, որ  Հայաստանում մարզերի  համաչափ զարգացումն ապահովելու և տնտեսությունը զարգացնելու համար  մարզային այցելությունների ժամանակ ներկայացվել են բազմաթիվ ներդրումային ծրագրեր:

Գործարարները, համայնքները դրանք ներկայացրել են  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման  նախարարություն,  բերվել բիզնես ծրագրի տեսքի, ներկայացվել կառավարության համապատասխան հարթակ: