Փոխարժեքներ
16 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Այն կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվել են դրսից, չեն վերականգնվի։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ երկրի դեմ ձեռնարկված պատժամիջոցներին հակազդելուն նվիրված հանդիպման ժամանակ, հաղորդում է Բելթան։
«Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ չի կարելի ներել դավաճաններին։ Չենք ների նրանց, ովքեր փորձում էին խառնաշփոթ անցկացնել երկրում»,-ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ նշելով, որ այն կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվել են դրսից, կազմակերպել են հեղաշրջում ու ապստամբություն։ «Որքան էլ դժվար լինի, մենք գիտեինք, թե ինչ հետեւանքներ ենք ունենալու։ Իսկ այսօր նրանք պահանջում են վերականգնում։ Նրանք երբեք չեն վերականգնվի»,-ասել է նա։