Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իրանի վերընտրված նախագահ Հասան Ռոուհանիի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան են ժամանել ավելի քան 50 երկրի պատվիրակություններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Irna գործակալությունը, Իրանի նախագահի երդմնակալությանը ներկա գտնվելու նպատակով Իրանում են գտնվում Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը, Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, Հյուսիսային Կորեայի խորհրդարանի խոսնակ Կիմ Յոն Նամը, պատվիրակություններ Պաղեստինից, Հարավային Կորեայից, Մոլդովայից և Լիբանանից: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին Իրանի Մեջլիսում՝ տարբեր երկրների քաղաքացիական և ռազմական պաշտոնյաների, այդ թվում՝ 8 նախագահի, 19 խորհրդարանական խոսնակի և 92 բարձրաստիճան միջազգային պատվիրակության ներկայությամբ: Ընթացիկ տարվա մայիսի 19-ին Իրանում տեղի ունեցած 12-րդ նախագահական ընտրություններին Հասան Ռոուհանին վերընտրվել է երկրորդ անգամ՝ ձայների 57 տոկոսով: