Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն` 1951թ. ծնված Ա.Մուշեղյանի մահվան հանգամանքները պարզելու համար:
Նախնական տվյալներով` 2016թ. հոկտեմբերի 26-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան 7 հասցեում գործող «Ստանիսլավսկու» անվան թատրոնում սայթաքել և, բեմի վրա ընկնելով, մահացել է 1951թ.-ին ծնված Աստղիկ Մուշեղյանը:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ` կնոջ մահվան պատճառը պարզելու համար:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել:
Համապատասխան հարցումներ են ուղարկվել Նարկոլոգիական և Հոգեբուժական կլինիկաներ, հանձնարարություն է տրվել ոստիկանության Կենտրոնական բաժնին՝ պարզելու դեպքի իրական հանգամանքները: