կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-28 13:00
Հասարակություն

Օգոստոս ամսվա եղանակի կանխատեսումը

Օգոստոս ամսվա եղանակի կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսը երկրորդ շոգ ամիսն է, սակայն մի շարք շրջաններում` Գեղարքունիքի հյուսիսային մասում, Արագածոտնի նախալեռներում, բարձր լեռնային շրջաններում, օգոստոսին ջերմաստիճանը փոքր-ինչ բարձր է հուլիսյան ջերմաստիճանից: Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում 15... 16.70C է, Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի նախալեռներում և Սյունիքի հովիտներում` 25…260C է: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը այստեղ հասնում է 41…43,70C (43,70C - 2011թ. Մեղրի): Միջինը 25-26 օր ցերեկային ջերմաստիճանը լինում է 300C-ից բարձր, նվազագույն ջերմաստիճանը չի իջնում 8…110C-ից ցածր, մինչև ամառվա վերջը պահպանվում է շոգ և չոր եղանակը: Փոքր-ինչ ցածր ջերմաստիճան է գրանցվում Տավուշում, Արագածոտնի նախալեռնային շրջաններում (միջինը` 18...210C, առավելագույնը` 37...390C): Հարմարավետ պայմաններ են դիտվում Լոռիում, լեռնային շրջաններում և Սյունիքի նախալեռներում (միջին ջերմաստիճանը` 15…180C), իսկ oգոստոսի երկրորդ տասնօրյակում միջին օրական ջերմաստիճանը իջնում է մինչև 150C, որը նշանակում է ամռան ավարտ և աշնան սկիզբ: Այստեղ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 1941թ. իջել է մինչև -2…-30C:

Ամենաշոգ օգոստոսներ դիտվել են 1949, 1962, 1980, 1989, 2000, 2011, 2015 թթ., երբ օդի ամսական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 2-3 աստիճանով:

Ամենահով օգոստոսներ դիտվել են 1946, 1967, 1969, 1995, 2009 թթ., երբ ամսական միջին ջերմաստիճանը ցածր է եղել նորմայից 2-3 աստիճանով:

Օդի հարաբերական խոնավությունը հանրապետության տարածքում`միջինը կազմում է 70-75%, այն բավական ցածր է Արարատի, Արմավիրի և Վայոց ձորի մարզերում` 42-43%: Ինչպես և հուլիսին, կարող են դիտվել խորշակներ, որոնց հաճախականությունը ավելանում է` պայմանավորված խոնավության պակասորդի մեծացմամբ և քամու արագության ուժեղացմամբ:

Հանրապետության տարածքում օգոստոսին տեղումների քանակը միջինը կազմում է 34 մմ, այսինքն, տարեկան տեղումների 5%-ը: Տեղումները բաշխվում են շատ անհավասարաչափ: Առավելագույն քանակը դիտվում է Լոռիում, Տավուշում` 40-60 մմ, նվազագույնը` Արարատի, Արմավիրի մարզերում` 6-11 մմ:

Տարիների 20%-ի ընթացքում Արարատյան դաշտում և Երևանում տեղումներ չեն դիտվել, բայց եղել են տարիներ, երբ այստեղ դրանց քանակը մի քանի անգամ գերազանցել է նորման: Տեղումներով օրերի թիվը ևս բավականին անհամաչափ է բաշխված, հանրապետության տարածքում` 7-11 օր, Արարատի, Արմավիրի մարզերում, Վայոց ձորում` 1-4 օր:

Ամպրոպային գործունեությունը հանրապետության հյուսիսային կեսում հաճախակի է՝ միջինը 7-10 օր, առավելագույն` 15-21օր, մնացած շրջաններում որոշակիորեն պակասում է՝ միջինը 3-4 օր:

Կարկուտ դիտվում է ոչ ամեն տարի, առանձին տարիներ 4-5 օր կարող է դիտվել կարկուտ:

 

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 26...270C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև 39...400C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 15...170C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 12...130C, միջին բացարձակ առավելագույնը` 37...390C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 8...11 մմ):

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 16...180C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև 29...340C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 5...80C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 3...70C, միջին բացարձակ առավելագույնը` 25...320C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 30...46 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 16...190C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը` մինչև 30...340C, ամսվա երկրորդ կեսին՝  օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 5...90C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 3...70C, միջին բացարձակ առավելագույնը` 27...300C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 40...60 մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 19...220C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 35...390C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 6...110C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 8...120C, միջին բացարձակ առավելագույնը` 30...320C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 30...55 մմ):

Վայոց ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում՝ 26...270C, լեռնային շրջաններում` 18...200C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝  ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև 38...390C, լեռնային շրջաններում` 28...330C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև 12...150C, լեռնային շրջաններում` 5...100C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը նախալեռնային շրջաններում` 12...130C, լեռնային շրջաններում` 5...60C, միջին բացարձակ առավելագույնը նախալեռնային շրջաններում՝ 35...380C, լեռնային շրջաններում` 27...280C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում՝  9...20 մմ, լեռնային շրջաններում՝ 26...30 մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հովտային շրջաններում սպասվում է 25...260C, նախալեռնային շրջաններում` 17...190C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում մինչև 39...400C, նախալեռնային շրջաններում` 29...330C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև 13...150C, նախալեռնային շրջաններում` 5...100C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը հովտային շրջաններում` 11...150C, նախալեռնային շրջաններում` 5...80C, միջին բացարձակ առավելագույնը հովտային շրջաններում՝ 35...370C, նախալեռնային շրջաններում` 29...310C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում՝ 8...30 մմ, նախալեռնային շրջաններում՝ 15...40 մմ):

Երևան

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 26...270C. որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև 39...400C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 13...150C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 130C, միջին բացարձակ առավելագույնը` 370C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 8...10 մմ):