|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր` կառավարության նիստից հետո, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հաստատեց, որ խոշոր բիզնեսի համար կառավարությունը բարձրացված սակագնով էլեկտրաէներգիայի սուբսիդավորում չի իրականացնելու, այլ միայն ՓՄՁ-ների 250 կիլովատտի համար: Հարցին, թե ինչո՞ւ որոշվեց հենց 205 կիլովատտն առանձնացնել, նախարարը պատասխանեց, որ դա պայմանավորված է միջոցների ու հնարավորությունների սղությամբ:
«Սուբսիդավորումը կտրվի մինչև հանձնաժողովի խորհրդատվական աշխատանքների ավարտը, որից հետո կառավարությունը համապատասխան որոշում կներկայացնի»,- ասաց նախարարը:
Լրագրողների հարցին` չէ՞ որ նախատեսված էր սուբսիդավորել` մինչև ՀԷՑ-ում աուդիտի ավարտը, նախարարը պատասխանեց. «Սուբսիդավորումը ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու հետ կապ չունի: Ինչպես գիտեք` ՀԷՑ-ն արդեն հայտարարել է աուդիտորների բաց մրցույթի մասին»:
Yerkir.am-ի այն հարցին` արդյո՞ք օգոստոս ամսվա սուբսիդավորման չափն արդեն հայտնի է և փոխանցվել է, նախարարը պատասխանեց. «Օգոստոս ամսվա սուբսիդավորման հաշվարկներն այսօր ընթանում են, դեռ վերջնական հաշվարկներ չունենք, քանի որ կա կառավարության որոշում, մոտ օրերս կլինեն վերջնական փոխանցումները»:
Հարցին, թե ինչո՞ւ են բնակիչները բողոքում, որ սովորականից ավելի շատ են վճարել նախորդ ամսվա համար, նախարարը պատասխանեց, որ նման դեպքերի մասին չի լսել, որ եթե նման բան լիներ, ապա ինքը կիմանար: