Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հանրապետության տարածքում փետրվար ամսվա օդի ջերմաստիճանը միջինը կազմում է -5...-80C, որը 10C-ով բարձր է հունվարի միջին ջերմաստիճանից: Առաջին տասնօրյակը բնորոշվում է առավել ցածր ջերմաստիճաններով, այնուհետև ջերմաստիճանն աստիճանաբար բարձրանում է:
Փետրվարին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքում շատ բազմազան է: Ըստ բարձրության ջերմաստիճանը նվազում է: Մինչև 800 մետր բարձրության վրա (Իջևան, Ալավերդի, Բերդ, Մեղրի) միջին ամսական ջերմաստիճանը դրական է` մոտ 20C, 800-1000 մետր բարձրության վրա (Արարատյան դաշտ, Վայոց ձոր ցածրադիր մասեր)` -1…-20C, 1000-1500 մ բարձրության վրա (Լոռի, Արագածոտնի և Սյունիքի նախալեռնային շրջաններ)` -20C, 1500-2000 մետրի վրա (Շիրակ, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններ, Գեղարքունիք)` -4…-60C: Փետրվար ամսվա բացարձակ նվազագույն ջերմաստիճանը դիտվել է Պաղակնում` -410C (1947 թ.) և Աշոցքում` -400C (1946 թ.): Երևանում փետրվարի միջին ջերմաստիճանը -0.90C է, իսկ բացարձակ նվազագույնը` -260C դիտվել է 1928 թ.-ին, -270C՝ 1972 թ: Խիստ ցուրտ փետրվարներ դիտվել են 1949, 1950, 1969, 1972, 1976, 1979, 1986 թվականներին: Մասնավորապես 1976 թ.-ին հանրապետության տարբեր շրջաններում այն 6-80-ով ցածր էր հունվարի միջին ջերմաստիճանից: Գյումրիում և Պաղակնում օդի միջին ջերմաստիճանը եղել է -16… -180C, այսինքն նորմայից ցածր ` 10-120C):
Երևանում 1885-2010 թթ. ժամանակահատվածում 16 անգամ դիտվել են խիստ ցուրտ փետրվարներ, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է -80C:
Սովորաբար փետրվարը հունվարից տաք է, սակայն տարիների 15-20%-ի դեպքում միջին ամսական ջերմաստիճանը փետրվարին հունվարից ցածր է եղել:
Տաք փետրվարներ դիտվել են 1955, 1963, 1966, 1979, 1986, 1987, 1999, 2004, 2009, 2010 թթ.: Այդ տարիներին Արմավիրի, Արարատի մարզերում, Տավուշի և Սյունիքի ցածրադիր մասերում օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է +5…+60C: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Երևանում հասել է +200C (1955 թ.), Կապանում` +260C (1955 թ.):
Փետրվարին տեղումների քանակը հանրապետությունում կազմում է 41 մմ, որը տարեկան նորմայի 7%-ն է: Սակայն այդ քանակը տարածքում բաշխվում է անհամաչափ: Տավուշի և Սյունիքի հովիտներում միջինը դիտվում է 27-29 մմ, Արմավիրի և Արարատի մարզերում 21 մմ, 1200-2000 մ բարձրությունների վրա 32-37 մմ, 2000-2500 մ բարձրությունների վրա` 40-50 մմ, ավելի բարձր` մինչև 80 մմ: Երևանում տեղումների քանակը միջինը կազմում է 30 մմ: Տեղումների քանակը զգալիորեն տարբեր է և ըստ տարիների` 1975,1985 թթ. փետրվարին հանրապետության տարբեր շրջաններում տեղացել է ամսական նորմայի կրկնապատիկ, առանձին շրջաններում եռապատիկ քանակը (Հրազդան, Սիսիան, Արմավիր, Գավառ): Փետրվարը տեղումներով առատ է եղել 1928, 1938, 1952, 1956,1984, 1990, 1997, 2006 թվականներին:
Հանրապետության տարածքում հիմնականում դիտվում է ձյուն, սակայն հովտային շրջաններում տարիների 20%-ի դեպքում դիտվել է անձրև: Այդ շրջաններում փետրվարին ձնածածկը կազմում է 8-14 օր: Նրա բարձրությունը չի գերազանցում 7 սմ-ը, դիտվում են տարիներ, երբ ձյունը վերանում է փետրվարի առաջին տասնօրյակին: Հովտային շրջաններում առանձին դեպքերում կայուն ձնածածկ բոլորովին չի առաջանում:
Լեռնային շրջաններում ձնածածկը պահպանվում է ողջ ամսվա ընթացքում և բարձրությունը հասնում է 20-40 սմ, բարձր լեռնային շրջաններում` 70-150 սմ: Փետրվարին հարաբերական խոնավությունը հանրապետությունում միջինը 72% է:
Մառախուղով օրերի թիվը փետրվարին միջինը դիտվում է 1-8 օր: Մառախուղներ դիտվում են հիմնականում լեռնանցքներում և ցածրադիր վայրերում: Երևանում փետրվարին միջինը 8 օր դիտվում է մառախուղ (1974 թ. և 1993 թ. համապատասխանաբար 22 և 25 օր): Փետրվարը հունվարի համեմատ ավելի քամոտ է, զգալիորեն քչանում է անդորր օրերի քանակը: Քամու առավելագույն արագությունն առանձին վայրերում փետրվարին հասնում է 20-30 մ/վ, իսկ լեռնանցքներում և բարձր լեռնային գոտում` մինչև 35 մ/վ, պոռթկումները` 40 մ/վ: Լեռներում և լեռնանցքներում հաճախ դիտվում է բուք, միջինը` 7-12 օր:
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +1...+30C, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -5...-70C, առանձին օրեր ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում` մինչև +14...+170C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -14...-160C, առավելագույնը` +9...+110C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 18...34 մմ):
Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի
լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2...-50C, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -10...-150C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +6...+100C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -13...-250C, առավելագույնը` +2...+50C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 19...57 մմ):
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2...+10C, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -10...-150C, առանձին օրեր ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +14...+170C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -17...-220C, առավելագույնը` +8...+100C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 25...33 մմ):
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...+40C, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -4...-70C, առանձին օրեր ցերեկը` օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև +15...+200C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -10...-140C, առավելագույնը` +12...+140C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 27...30մմ):
Վայոց ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +1...+30C, լեռնային շրջաններում` -2...-30C, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -5...-70C, լեռնային շրջաններում` -12...-150C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում նախալեռնային շրջաններում ցերեկը մինչև` +14...+170C, լեռնային շրջաններում` +5...+100C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` -13...-140C, լեռնային շրջաններում` -18...-190C, առավելագույնը` հովտային շրջաններում +10...+110C, լեռնային շրջաններում` +4...+50C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 30...32 մմ, լեռնային շրջաններում 70...73 մմ):
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +4...+60C, լեռնային շրջաններում` 0...+20C, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը հովտային շրջաններում մինչև` -2...-70C, լեռնային շրջաններում` -8...-130C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում հովտային շրջաններում ցերեկը մինչև` +15...+200C, լեռնային շրջաններում` +10...150C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` -7...-120C, լեռնային շրջաններում` -14...-200C, առավելագույնը` հովտային շրջաններում +16...+180C, լեռնային շրջաններում` +8...+130C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 16...32 մմ, լեռնային շրջաններում 23...54 մմ):
Երևան քաղաք
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +1...+20C, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -5...-70C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +14...+170C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -14...-160C, առավելագույնը՝ +9...+110C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 21...34 մմ):
Սևանա լճի 2017 թ. դեկտեմբեր ամսվա ջրային հաշվեկշիռը
Սևանա լճի ավազանում դեկտեմբերին ամսական միջին ջերմաստիճանը եղել է -3.0...0.60C, որը նորմայից բարձր է եղել 2...3 աստիճանով:
Ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է դեկտեմբերի 30-ին՝ +9.0...+12.00C, երբ օրական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 9…11 աստիճանով:
Ամսվա ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է դեկտեմբերի 8-ին և 9-ին՝ -13.0...-7.00C, (Մասրիկում՝ -19.0), երբ օրական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 1...5 աստիճանով:
Ամսվա ընթացքում տեղումների քանակը Շորժայում, Գավառում կազմել է նորմայի 30-35%, Մասրիկում՝ 115%, Մարտունիում, Սևանում՝ 170-185%:
Ամսվա ընթացքում գետերով ջրի մուտքը Սևանա լիճ կազմել է նորմայի 100%, տեղումների քանակը լճի մակերևույթի վրա եղել է 30.6 մլն.խոր.մ, որը կազմել է նորմայի 137%, գոլորշացումը լճի մակերևույթից եղել է 89.5 մլն.խոր.մ, որը կազմել է նորմայի 93%: