Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի տարածքում օգոստոսը երկրորդ շոգ ամիսն է, սակայն մի շարք շրջաններում` Գեղարքունիքի հյուսիսային մասում, Արագածոտնի նախալեռներում, բարձր լեռնային շրջաններում օգոստոսին ջերմաստիճանը փոքր ինչ բարձր է հուլիսյան ջերմաստիճանից: Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում 15.0...16.70C է, Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի նախալեռներում և Սյունիքի հովիտներում` 25…260C է: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը այստեղ հասնում է 41…43.70C (43.70C - 2011թ. Մեղրի): Միջինը 25-26 օր ցերեկային ջերմաստիճանը լինում է 30 0C-ից բարձր, նվազագույն ջերմաստիճանը չի իջնում 8…110C-ից ցածր, մինչև ամառվա վերջը պահպանվում է շոգ և չոր եղանակը: Փոքր ինչ ցածր ջերմաստիճան է գրանցվում Տավուշում, Արագածոտնի նախալեռնային շրջաններում (միջինը` 18...210C, առավելագույնը` 37...390C): Հարմարավետ պայմաններ են դիտվում Լոռիում, լեռնային շրջաններում և Սյունիքի նախալեռներում (միջին ջերմաստիճանը` 15…180C), իսկ oգոստոսի երկրորդ տասնօրյակում միջին օրական ջերմաստիճանը իջնում է մինչև 150C, որը նշանակում է ամռան ավարտ և աշնան սկիզբ, այստեղ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 1941թ. իջել է մինչև -2…-30C:
Ամենաշոգ օգոստոսներ դիտվել են 1949, 1962, 1980, 1989, 2000, 2011, 2015, 2017թթ, երբ օդի ամսական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 2-3 աստիճանով:
Ամենահով օգոստոսներ դիտվել են 1946, 1967, 1969, 1995, 2009թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը ցածր է եղել նորմայից 2-3 աստիճանով:
Օդի հարաբերական խոնավությունը հանրապետության տարածքում`միջինը կազմում է 70-75%, այն բավական ցածր է Արարատի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում` 42-43%: Ինչպես և հուլիսին, կարող են դիտվել խորշակներ, որոնց հաճախականությունը ավելանում է` պայմանավորված խոնավության պակասորդի մեծացմամբ և քամու արագության ուժեղացմամբ:
Հանրապետության տարածքում օգոստոսին տեղումների քանակը միջինը կազմում է 34մմ, այսինքն, տարեկան տեղումների 5%: Տեղումները բաշխվում են շատ անհավասարաչափ: Առավելագույն քանակը դիտվում է Լոռիում, Տավուշում` 40-60մմ, նվազագույնը` Արարատի, Արմավիրի մարզերում` 6-11մմ:
Տարիների 20%-ի ընթացքում Արարատյան դաշտում և Երևանում տեղումներ չեն դիտվել, բայց եղել են տարիներ, երբ այստեղ դրանց քանակը մի քանի անգամ գերազանցել է նորման: Տեղումներով օրերի թիվը ևս բավականին անհամաչափ է բաշխված, հանրապետության տարածքում` 7-11 օր, Արարատի, Արմավիրի մարզերում, Վայոց Ձորում` 1-4 օր:
Ամպրոպային գործունեությունը հանրապետության հյուսիսային կեսում հաճախակի է՝ միջինը 7-10 օր, առավելագույն` 15-21օր, մնացած շրջաններում որոշակիորեն պակասում է, միջինը 3-4 օր:
Կարկուտ դիտվում է ոչ ամեն տարի, առանձին տարիներ 4-5 օր կարող է դիտվել կարկուտ:
Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +25...+260C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +38...+400C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +14...+160C (դիտված պատմական նվազագույնը` +9...+110C, առավելագույնը` +41...+420C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավել (նորման` 8-11մմ):
Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +15...+170C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +30...+340C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև +7...+90C (դիտված պատմական նվազագույնը` 0...+30C, առավելագույնը` +36...+370C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավել (նորման` 30-46մմ):
Լոռու մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +16...+180C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +32...+340C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +5...+90C (դիտված պատմական նվազագույնը` 0...+30C, առավելագույնը` +35...+370C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավել (նորման` 40-60մմ):
Տավուշի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +20...+220C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +34...+380C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +10...+140C (դիտված պատմական նվազագույնը` +5...+80C, առավելագույնը` +38...+400C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավել (նորման` 30-55մմ):
Վայոց ձորի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +25...+27աստիճան, լեռնայինշրջաններում` +17...+19աստիճան, որը 1-2աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` նախալեռնային շրջաններում մինչև +15...+18, լեռնային շրջաններում` +7...+10աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը նախալեռնային շրջաններում +37...+40, լեռնային շրջաններում` +30...+34աստիճան, (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը նախալեռնային շրջաններում` +6...+11, լեռնային շրջաններում` -1...+3 աստիճան, առավելագույնը՝ նախալեռնային շրջաններում +37...+41, լեռնային շրջաններում` +32...+37 աստիճան)։ Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման նախալեռնային շրջաններում` 13-21մմ, լեռնային շրջաններում`40մմ):
Սյունիքի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +25...+260C, նախալեռնային շրջաններում` +17...+190C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +37...+400C, նախալեռնային շրջաններում` +30...+330C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` +13...+150C, նախալեռնային շրջաններում` +7...+100C (դիտված պատմական նվազագույնը` հովտային շրջաններում` +10...+120C, նախալեռնային շրջաններում` +2...+40C, առավելագույնը` հովտային շրջաններում +41...+420C, նախալեռնային շրջաններում` +35...+360C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 8-30 մմ, նախալեռնային շրջաններում 15-40 մմ):
Երևան քաղաքում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +25...+260C. որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը ` մինչև +38...+400C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +14...+160C (դիտված պատմական նվազագույնը` +8...+100C, առավելագույնը` +41...+420C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավել (նորման` 8-10 մմ):