կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-03 18:59
Տնտեսական

238 միլիոն դրամ՝ ճանապարհների անցանելիության ու նորոգման համար

238 միլիոն դրամ՝ ճանապարհների անցանելիության ու նորոգման համար

Վերաբաշխում կատարելով ՀՀ 2017 թ. պետբյուջեում՝ գործադիրը որոշել է «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» ծրագրերով իրականացված գնումների մրցույթների արդյունքում առաջացած 797.7 մլն ՀՀ դրամի չափով տնտեսումների շուրջ 70 տոկոսը՝ 559.5 մլն ՀՀ դրամն ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ, իսկ մնացած 30 տոկոսը՝ 238.2 մլն ՀՀ դրամը վերաբաշխել ճանապարհների առանձին հատվածների անցանելիության ապահովման, նոր այլ օբյեկտների ընթացիկ և միջին նորոգման նպատակով: 

Վարչապետ Կարապետյանը հիշեցրել է, որ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը պետք է միջհամայնքային այլընտրանքային ճանապարհների տարբերակներ ներկայացներ, ինչին ի պատասխան նախարար Վահան Մարտիրոսյանը զեկուցել է, որ առաջարկությունները պատրաստ են և այսօր կներկայացվեն: