Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում մեկնարկած մինչև 9 տոկոս տոկոսադրույքի 7 տոկոսային կետի սուբսիդավորմամբ տրամադրվող գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել տնտեսավարողների շրջանում:
Միաժամանակ, վերջիններս պատրաստակամություն են հայտնել ձեռք բերել այլ գյուղատնտեսական տեխնիկայի տեսականի, որի տրամադրումը ծրագրի շրջանակում հնարավոր չէ` ծրագրում գյուղատնտեսական տեխնիկայի տեսականու գծով առկա սահմանափակման պատճառով:
Մինչդեռ, մշակելի հողակտորների ներկայիս կտրտվածությունը, չափերը և մշակաբույսերի բազմազանությունը պահանջում են նաև հավաքակազմի տեխնիկական միջոցների տեսակների փոփոխություն և առավել լայն տեսականի: Գործադիրը լրացում և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում գյուղատնտեսությունում տնտեսավարողների կողմից ձեռք բերվող գյուղատնտեսական տեխնիկայի տեսականու գծով առկա սահմանափակումը վերացնելու նպատակահարմարությամբ պայմանավորված: Արդյունքում կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ գյուղացիական տնտեսությունների կողմից ապրանքային արտադրության կազմակերպման և հետագա զարգացման համար:
Գործադիրը հաստատել է գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման նպատակով «Իդաս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված և դրական եզրակացություն ստացած առաջարկը: Արդյունքում կստեղծվի գյուղատնտեսական տեխնիկայի կայան, որի միոցով որակյալ ծառայություններ կմատուցվեն գյուղացիական տնտեսություններին:
Վերջինս կնպաստի գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման մակարդակի, ագրարային ոլորտի արդյունավետության բարձրացմանը, գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ծավալների աճին: Մեկ այլ որոշմամբ էլ 700 մլն ՀՀ դրամ կհատկացվի գյուղատնտեսական տեխնիկայի կայանների գործունեության կազմակերպման և զարգացման նպատակով: