Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 21-ին, ժամը 03.25-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ի մոտակայքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 49-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «OPEL ASTRA G» մակնիշի 34RP054 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Է. Ա. 1993թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից՝ հարվածել ծառին և կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ Է.Ա.ը և ուղևոր՝ Ս. Կ.-ը (ծնվ. 1932թ.), հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատվել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկվել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել երթևեկելի հատված: