Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է երկրի տարբերի շրջանների շուրջ 66 դպրոցների աշակերտների հարցերին։ Հանդիպումն անցել է Սոչիում գտնվող «Սիրիուս» կրթական համալիրում։
Եվ այսպես, ըստ Պուտինի, մարդկությունն այժմ գտնվում է զարգացման նոր թռիչքի նախաշեմին։
«Գլոբալ փոփոխությունները միշտ են տեղի ունենում, միայն թե տարբեր արագությամբ։ Միջին դարերում դա փոփոխությունների մի արագություն էր, 20-րդ դարում՝ մեկ այլ, իսկ մեր ժամանակներում այդ արագությունը զգալիորեն մեծ է։ Դա կապված է գիտելիքներ կուտակելու հետ․որքան շատ գիտելիքներ ունի մարդկությունը, այնքան արագ են փոփոխությունները»,- ասել է Պուտինը։
Խոսելով ֆիզիկայի մասին, ՌԴ նախագահը նշել է, որ ֆիզիկան շատ անհրաժեշտ է, և որ ֆիզիկայի դասավանդման մեթոդների մեջ պետք է զգալի փոփոխություններ մտցնել։
«Կրթական ոլորտում խնդիրներ կան, և պետք է ձերբազատվել դրանցից»,- ասել է նա։
Պուտինը խոսել է չեմպիոններ ու օլիմպիադաներում հաղթողներ պատրաստող մանկավարժների ու մարզիչների խրախուսման մեխանիզմների կատարելագործման մասին՝ խոստանալով դրանում տեղ գտած խնդիրները վերացնել։