|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի համաժողովի պատվիրակությունն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ հաղորդում տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին եւ ծաղիկներ` անմար կրակի մոտ: Նրանք շրջել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել թանգարանի ցուցադրությանը եւ գրառումներ կատարել թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում.
«Եկել է ժամանակը, որ մարդկությունը դառնա մարդկային»:
«Հարգանքի տուրք մատուցելով մարդկության դեմ զոհերի հիշատակին` ես, այնուամենայնիվ, տեսնում եմ, որ այս ժողովուրդն իր հերոսների եւ մշակույթի միջոցով կարողացել է վերականգնվել»:
«Պետք է բոլորս մի բան հիշենք` մենք բոլորս պետք է մեզ պատասխանատու զգանք ու խոսենք այդ մասին եւ դրանով մի փոքր փարատենք կոտորված այս ժողովրդի վերքերը»: