|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ամերիկյան Linkin Park խմբի վոկալիստ Չեսթեր Բեննինգթոնին մահացած են գտել Լոս-Անջելեսի իր տանը։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Նա 41 տարեկան էր։ Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով, Բեննինգթոնը ինքնասպան է եղել, չնայած դա պաշտոնապես չի հաստատվել։ Երաժիշտը երկու անգամ է ամուսնացած եղել, նա 6 երեխա ուներ։ Թերթերը գրում են, որ երաժիշտը երկար տարիներ ալկոհոլից ու թմրանյութերից կախվածություն ուներ։ Հարցազրույցներից մեկում նա ասել էր, որ ինքնասպանության մասին հաճախ է մտածում, քանի որ մանուկ հասակում նա բռնաբարվել է ։