|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ուղեւորափոխադրողների կողմից ուղեվարձի բարձրացման և հասարակական ընդվզման խնդիրը դեռ չի հանգուցալուծվել: Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կարծիք հայտնեց, որ խնդրի մի կողմում նրանք են, «ովքեր իբրև թե մտածում են ժողովրդի մասին», մի կողմում էլ` գծատերերը:
Բողոքողներին Գալուստ Սահակյանը խորհուրդ է տալիս մասնակցել քաղաքապետարանի կողմից արդեն երրորդ անգամ անցկացվող մրցույթներին: Նրա խոսքով` բավական շատ երթուղային գծերի մրցույթներ կան, որոնց ոչ ոք չի մասնակցում: «Ովքեր ուզում են ապացուցել, որ ուղեվարձը պետք է ցածր լինի, թող մի երթուղի վերցնեն ու այդ ցածր գնով սպասարկեն հասարակությանը, մենք էլ տեսնենք, ասենք` այ, տեսեք ցածր գնով հնարավոր եղավ ուղեւորներին սպասարկել»,- ասաց նա:
Գալուստ Սահակյանը եւս մեկ անգամ հերքեց, որ ինքն էլ է գծատեր: Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ է գծատերերի ցանկում միշտ շոշափվում հենց իր անունը, նա պատասխանեց. «Որովհետև իմ քաղաքական գիծը ծածկում է բոլոր գծերը»: