կարևոր
1795 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-05 17:06
Քաղաքական

Իշխանությունները որոշել են մտնել իրենց հպարտ քաղաքացու գրպանը․ անբարոյականություն է կարմիր գծերի վճարը թանկացնելը․ Արեգնազ Մանուկյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթը՝

«Արագաչափերը վերացնել խոստացող Նիկոլ Փաշինյանը վարչապետի աթոռին հայտնվելուց հետո ոչ միայն չվերացրեց դրանք, այլ ավելացրեց։

Արագաչափերի, տեսախցիկների, կարմիր գծերի վերացման խոստում տված ու Սաշիկին սեռդեչնի պրիվետներ ուղարկող Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն իրականում սեռդեչնի պրիվետներ են ուղարկում իրենց իշխանության բերած քաղաքացիների՛ն՝ նրանց տուգանքի ու թալանի մատերիալ դարձնելով։

Իշխանությունները որոշել են հերթական անգամ մտնել իրենց իսկ կողմից հպարտ որակված քաղաքացու գրպանը։ Երևանի կենտրոնում կարմիր կետագծերով հատվածում ավտոմեքենան կայանելու համար ուզում են տարեկան վարձը 12 հազար դրամի փոխարեն դարձնել 160 հազար դրամ։ 1 ժամվա կայանումն էլ 100 դրամի փոխարեն՝ 300 դրամ։

Սա ցինիզմ է և անբարոյականություն։ Սա նաև խաբեություն է։ Եթե անգամ աշխարհի բոլոր հիմնավորումները ներկայացվեն, որ պետք է կարմիր կետագծերում կայանելու գումարը բարձրացնել, արագաչափերն ու տեսախցիկները շատացնել, միևնույն է դա չի կարող անել Նիկոլ Փաշինյանի՛ գլխավորած ուժը, քանզի իրենք լրիվ հակառակ խոստումներով են եկել իշխանության։

Պոպուլիզմը, դեմագոգիան, ցինիզմը, խաբեբայությունը հենց սա՛ է, որ կա։

Սիրելի՛ ժողովուրդ,

Խաբեբան այդպիսին է լինում բոլո՛ր հարցերում։ Կարմիր կետագծերից մինչև Արցախ, Հայաստանի պաշտպանությունից մինչև խաղաղության դարաշրջան։

Ժողովուրդը ճիշտ էր, երբ փոփոխություն էր ուզում, բայց սխալվեց լիդերի ընտրության հարցում։ Այդ սխալը պետք է ուղղել, և զրկել սրանց ժողովրդին անընդհատ խաբելու, սեփական խոստումները հակառակ նշանով ապահովելու  հնարավորությունից։

Թույլ մի՛ տվեք ձեզ խաբել։ Մեկ անգամ խաբվողը մեղավոր չէ։ Բայց  դրանից հետո խաբվելն արդեն ամո՛թ է»։