Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր հրավիրված ասուլիսում լրագրողների հետ զրույցում «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է Երևան քաղաքի խնդիրներին վերաբերվող վերջին սոցհարցումների արդյունքները:
Հարցումն իրականացվել է Երևանի 800 բնակչի շրջանակում հեռախոսազանգերի միջոցով դեկտեմբերի 13-ից 16-ը:
Ըստ հարցման արդյունքների Երևան քաղաքի բնակիչների մեծ մասը բացասական վերաբերմունք ունի Երևանի ավագանու որոշման նախագծին, ըստ որի՝ 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում ավտոկայանատեղիում կարմիր գծերում կայանելու համար վճարը կսահմանվի 160,000 դրամ, իսկ կենտրոնից դուրս 24,000 դրամ:
Ընդհանուր Երևանի բնակիչների շրջանում 13%-ը լիովի դրական է վերաբերվում որոշմանը, 13,1%-ը ավելի շուտ դրական, 16,1%-ը ավելի շուտ բացասական, 52,9%-ը ընդհանրապես բացասական:
Հարցումն առանձին իրականացվել է Կենտրոնի բնակիչների շրջանակում և վարորդների շրջանակում, սակայն թիվը առանձնապես չի փոխվել:
․․․
Ըստ հարցման Երևանի փոփոխությունները վերջին 1 տարվա ընթացքում քաղաքացիների համար առաջին տեղում ավելի շուտ դրական է, երկրորդ տեղում՝ լիովին դրական, երրորդ տեղում՝ ավելի շուտ բացասական:
Երևանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրների շարքը գլխավորում են հասարակական տրանսպորտի, երթևեկության, խցանումների, կայանատեղիների և աղբահանության խնդիրները:
Խնդիրների շարքը հետևյալն է՝
Հասարակական տրանսպորտի խնդիր՝ 32,9%
Երթևեկության, խցանումների, կայանատեղիների խնդիրներ՝ 27,5%
Աղբահանության խնդիր՝ 24,6%
Բնապահպանության խնդիր՝ 15,4%
Թափառող շներ՝ 15.3%
Ճանապարհների վատ վիճակ՝ 12,9%: